Փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել` ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության արդյունքում առաջացած մարդասիրական ճգնաժամի: Այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից:
Օգնությունը նախատեսված է կենսական միջավայրի բարելավման համար, մասնավորապես՝ ապաստարանների վերանորոգում և բժշկական աջակցություն, ինչպես նաև օգնության տրամադրում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով:
Հայաստանում նախատեսվող օգնությունը հետևյալն է՝
6 հիվանդանոցների բժշկական տեխնիկական ուսուցման և առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում:
3 տարրական դպրոցներում ձեռքի լվացման տարածքների տեղադրում՝ անվտանգ ջրի հասանելիությունն ապահովելու համար:
Հիգիենայի միջոցների և այլ օգնության պարագաների տրամադրում մոտ 2300 մարդու: • 3 տարհանման կենտրոնների նորոգում և վերակառուցում:
Ձմռան համար օգնության պարագաների տրամադրում շուրջ 4000 մարդու:
17 առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում:
15 դպրոցական հաստատությունների վերականգնում և կրթական պարագաների տրամադրում: