Առևտրի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվել է Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար Նգոզի Օկոնջո Իվեալան: Նա առաջին կին ղեկավարն է այս պաշտոնում: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի լիազորությունները կստանձնի մարտի 1-ից: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նգոզի Օկոնջո Իվեալան տնտեսագիտության ոլորտում մասնագիտությունը ստացել է Հարվարդի համալսարանում այն բանից հետո, երբ դեռահասության տարիներին բնակվել է Նիգերիայում և ականատես է եղել քաղաքացիական պատերազմին: Վերջերս ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն: 2003-ին վերադարձել է Նիգերիա և երկու անգամ ղեկավարել է երկրի ֆինանսների նախարարությունը:
25 տարի նա աշխատել է նաև Համաշխարհային բանկի կառույցներում որպես տնտեսագետ և հասել մինչև գործադիր տնօրենի պաշտոն: