«Մարտի 1»-ի գործով դատական նիստը, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, ընթանում է դռնփակ ռեժիմով: Քննարկվում է պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վերաբերյալ:
Նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը նույնպես ներկայացրեց Խաչատուրովի պաշտպան Պողոսյանը: Մեղադրող կողմը չառարկեց: