Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են՝ փետրվարի 15-ին «Կամուրջ» ծրագրով հատուցում է կատարվել նոր շահառուների.
- վիրավորում ստացած 12 զինծառայողների, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը առաջին կամ երկրորդ հաշմանդամության կարգ ստանալու.
- անհայտ կորած 279 զինծառայողների ընտանիքների:
Այսպիսով «Կամուրջ» ծրագրով փետրվարի 15-ի դրությամբ շահառուների ընդհանուր թիվը՝ 844: