Մեկնարկել է IT-Планета 2020/21 տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 13-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցների գրանցումը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել մրցույթի
world-it-planet.org պաշտոնական կայքէջում փետրվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ:
Օլիմպիադային կարող են մասնակցել 2020 թ. բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների 16-27 տարեկան ուսանողներ, ասպիրանտներ ու շրջանավարտներ:
Մշակված ՏՏ լուծումները պետք է ներկայացվեն հետևյալ ոլորտներից մեկում՝ Big Data, տեղեկատվության անվտանգություն, ավտոմատացված փորձարկումներ, DevOps, ծրագրավորում, կայքի նախագծում, 3D մոդելավորում, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, AR և VR ծրագրեր, ամպային տեխնոլոգիաներ, խելացի տուն/քաղաք, Data Science, կապ և հաղորդակցություն:
Օլիմպիադայի մրցակցային մասն անցկացվում է հետևյալ փուլերով՝
• փետրվարի 1-ից մարտի 31-ը՝ մասնակիցների գրանցում և նախընտրական փուլ.
• ապրիլի 10-25-ը՝ հիմնական փուլ՝ բարդ խնդիրների լուծում և (կամ) պաշտպանող նախագծեր, առցանց դպրոց.
• մարտի 28-31-ը՝ եզրափակիչ փուլ: Վերջնական որոշումների/ նախագծերի պաշտպանություն:
Օլիմպիադայի հաղթողները հնարավորություն կստանան արդյունաբերական պրակտիկա անցնել՝ մրցույթի գործընկերների կողմից հետագայում աշխատանքի տեղավորման հնարավորությամբ:
IT-Планета օլիմպիադան մրցույթ է, որի նպատակն է բացահայտել և աջակցել տաղանդավոր, գործնականում պատրաստված ուսանողներին, ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին: