ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում է, որ դաշինքը պատրաստ է թե՛ հակամարտել և թե՛ համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն ամեն ինչ կախված է պաշտոնական Մոսկվայից: Նման տեսակետ է հայտնել գլխավոր քարտուղարը իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Ես հավատում եմ Ռուսաստանին հստակ ազդակ ուղղելու անհրաժեշտությանը: Եթե նրանք բախում են ցանկանում, ապա մենք պատրաստ ենք: Եթե նրանք ցանկանում են համագործակցել, ապա մենք ուրախ կլինենք»- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ պատրաստ է «պաշտպանելու իր անդամներին»: