Օրերս «Հայփոստը» գրանցել է նոր ձեռնարկություն՝ «Այնովեյշն» (iNovation), հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից:
«Այնովեյշնը» բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է:
Ընկերությունը զբաղվելու է «Հայփոստի» և այլ ընկերությունների համար ծրագրային լուծումների կառուցումով, վեբ հավելվածների և կորպորատիվ համակարգերի մշակումով, բիզնես հետազոտության գործիքների տրամադրմամբ, թվային տեխնոլոգիաների խորհրդատվությամբ, թվային տրանսֆորմացիաների վերաբերյալ խորհրդատվությամբ և այլն:
«Հայփոստը» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ այս ընկերության հաջող գործունեությունը կնպաստի «Հայփոստի» առաջընթացին:
««Այնովեյշնը» թվային լուծումների շուկայում իր տեղը կգրավի այնպիսի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսին եք՝ կայքերի մշակում, բջջային հավելվածների մշակում, համակարգային համակարգերի մշակում, համակարգերի ներկառուցում»,- ասել է նա: