ԱՄՆ ոստիկանության տվյալներով՝ իրավապահները Սպիտակ տան մոտակայքի անցակետում ձերբակալել են զույգի, որն իբր ցանկացել է նամակ հանձնել ԱՄՆ նախագահին: Ամերիկուհուն բերման են ենթարկել չգրանցված զենք կրելու համար, որը հայտնաբերել են նրա մեքենայում: Կինն այժմ Սպիտակ տան անվտանգությունն ապահովող ԱՄՆ գաղտնի ծառայության ուշադրության կենտրոնում է: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել բարեփոխել հրազենի կրումը կարգավորող օրենքները՝ հայտնում է Bloomberg-ը:
Ըստ Բայդենի՝ նախքան ցանկացած զենք վաճառելը պետք է ստուգվի գնորդի անցյալը: Բացի դրանից՝ անհրաժեշտ է արգելել ավտոմատ և կիսաավտոմատ զենքերը, արտադրողներն էլ, որոնք գիտակցաբար մարտական զենք են վաճառում մասնավոր անձանց, պետք է պատասխան տան իրենց գործողությունների հետևանքների համար: ԱՄՆ նախագահը համոզված է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են զանգվածային սպանությունների դեմ պայքարում: