ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 8-14-ի դրությամբ:
«Սևանա լճի մակարդակը փետրվարի 8-14-ը ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել 1900.53 մ (14.02.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով, փետրվարի 8-14-ը ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.327 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից փետրվարի 14-ը ներառյալ՝ 15.504 մլն մ³»,- տեղեկանում ենք նախարարության Ֆեյսբուքի գրառումից: