Փետրվարի 15-ին ՊԲ-ում մեկնարկել է 2021 թ. բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը նոր ուսումնականի մեկնարկային գործընթացներին հետևել է հյուսիսարևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկում:
Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ և պետական բարձր պարգևներ հանձնել պաշտպանական շրջանի բազմաթիվ զինծառայողների, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ գերազանց մակարդակով են կատարել առաջադրված մարտական խնդիրները՝ մինչև հրադադարի հաստատման պահը անառիկ պահելով սահմանային գոտու՝ իրենց վստահված հատվածը:
Նշենք նաև, որ նոր ուսումնական փուլը մեկնարկել է բանակի բոլոր զորամասերում, որի խորհրդանշական մասի ավարտից հետո սկսվել են մարտական պատրաստության պարապմունքները: