«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնը Գյումրիում այսօր անցկացրել է Միասնության երթ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների։ Երթը մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի մոտից, անցել է Պարույր Սևակ, Մովսես Խորենացի, Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ փողոցներով, հասել Գյումրու «Հայորդյաց տուն»։
Երթի մասնակիցների խոսքով՝ դա տուրք է պատերազմում ընկածներին ու նրանց հարազատներին։ Պատերազմում միայն Շիրակի մայր բուհից 33 ուսանող ու շրջանավարտ է զոհվել: Գյումրու «Հայորդյաց տանը» հնչել է հոգևոր և հայրենասիրական երաժշտություն։