ՀՀ Պաշտպանության նախարարության առջև այսօր բողոքի ակցիա են իրականացրել մի քանի քաղաքացի, որոնք պնդում են՝ մասնակցել են պատերազմական գործողություններին, սակայն դա որևէ փաստաթղթով արձանագրված չէ: Մինչև օրս չկան 12 հոգանոց ջոկատի անդամների ո՛չ զինվորական գրքույկները, ո՛չ այլ փաստաթղթեր, որոոնք կհաստատեն պատերազմում նրանց մասնակցությունը:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ պատերազմական օրերին զինգրքույկի հարցը չի հետաքրքրել, խնդրով ռազմական գործողությունների ավարտից հետո են սկսել զբաղվել:
Նախարարությունից քաղաքացիներին ուղղորդել են Կենտրոնական զինկոմիսարիատ, որտեղ խոստացել են բոլոր փաստերը ուսումնասիրելուց հետո մի քանի օրում հարցին լուծում տալ: