Ժամանակակից տեխնոլոգիաներն ու գիտական միտքը՝ նոր միջավայրում: Նոր Նորքում կառուցվում է տեխնո-քաղաք, որի շինարարությունը շուտով կմեկնարկի: Ինժեներական քաղաքը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Նախագիծը նման է ամերիկյան Սիլիկոնային հովտին՝ մեկ վայրում տեղակայվելու են տասնյակ տեխնոընկերություններ:
Խելացի ռոբոտ, որ տեսակավորում է ապրանքն ու մի քանի անգամ հեշտացնում արտադրամասի աշխատանքը: Սա փորձարարական-ուսումնական մոդելն է միայն: Շուտով նաև կարտադրեն:
Ավտոմատացման և բարդ խնդիրների լուծումներ մշակող 9 տարվա ընկերությունը, որը գրեթե 100 մեծ ու փոքր նախագծերի հեղինակ է, «Ինժեներական քաղաքում» իր հասցեն ունենալու իրավունք է ստացել: 22 ընկերություն կձևավորի ապագայի տեխնոքաղաքը: Հակոբ Գևորգյանի խոսքով՝ սա ինժեներական ու IT միտքը մեկտեղելու լավագույն լուծումն է:
Հակոբ Գևորգյան («Վան թեքնոլոջիս» ինժեներական կազմակերպության տնօրեն) - «Մոտիկ լինել, իրար հետ լինելч բերում է տեխնոշեյր անելուն, համատեղ պրոйեկտներ անելուն, իսկ հեռավորության վրա դա բարդ է լինում»:
Մեգանախագծի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի շինարարական ընկերության մրցույթը, կառուցել կսկսեն 3 հա հողատարածքում: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ինժեներական քաղաքի մասին գրեց՝ այն դառնալու է պետություն-մասնավոր հատված գործակցության լավագույն օրինակներից մեկը, որտեղ համադրվելու են ժամանակակից տեխնոլոգիաները, գիտական միտքը, առողջ, ապահով ու բարեկեցիկ հանրային միջավայրը:
Հակոբ Գևորգյան - «Դա լինելու է առաջին քայլերից մեկը, որը տանելու է զարգացման ու ակումուլյացիային ինժեներության»:
Ինժեներական ընկերությունները ոչ միայն մոտ են լինելու իրար, այլև կարողանալու են պետության ձեռք բերած բացառիկ տեխնոսարքերն ու լաբորատորիան համատեղ օգտագործել:
Հակոբ Գևորգյան - «Հաստոցներ, հատուկ սարքավորումներ, որոնցից կարողանալու են օգտվել բոլոր ընկերությունները: Ամեն ընկորություն չի կարող դա իրեն թույլ տալ, ու դա նույնպես կլինի շարժիչ ուժ և հնարավորություն կտա ուսումնասիրել նոր տեխնոլոգիաներ»:
Ինժեներական քաղաքը լուծելու է նաև Բագրևանդի հանրային բաց տարածքների խնդիրը։ 22 ինժեներական ընկերությունից 6-ն արդեն հավաստագիր ունի: