Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից երկուսը՝ Էդգար Բաբայանն ու Վարազդատ Հարոյանը, նոր ակումբ ունեն: Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը:
Նշվում է, որ Էդգար Բաբայանը տեղափոխվել է լատվիական «Ռիգա», իսկ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի ղազախական «Աստանայում»: