Փետրվարի 15-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 265 722 է՝ հաղորդում է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է համեմատաբար քիչ՝ 9197 թեստավորում, որից 6208-ը՝ հակամարմինների, 2989-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 639 պացիենտ: Ընդհանուր առմամբ վարակը հաղթահարել է 258 732 մարդ: Մեկ օրում վարակից մահացել է ևս 11 մարդ, մահերի ընդհանուր թիվը 3363 է:
Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 1.79%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3%, վերջին 7 օրվանը՝ 2.5%: