ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը ներկայացնում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ աջակցության համար դիմումների՝ օնլայն եղանակով լրացման կարգը՝ առավել մանրամասն։
Նպատակը մեկն է. հնարավորինս անխոչընդոտ դարձնել շահառուների՝ աջակցությունից օգտվելու գործընթացը։