Փետրվարի 12-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել ԱՀ բնապահպանության կոմիտեից ուղարկված նյութերն այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1973 թ. ծնված Տ. Թ.-ն, «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի «Սվքարեն տակ» կոչվող տեղամասից 2020 թ. հունիսին ապօրինի հատել է տարբեր տրամագծի հաճարենու 51 ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 2 362 500 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: