ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ:
Առողջապահության և արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահն անդրադարձել է պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանի իրադարձություններին և խնդիրներին: Հանրապետության նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը:
Հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի հանրապետության անվտանգության համակարգին ավելացել է ռուսական խաղաղապահների գործոնը, որին զուգահեռ շարունակելու են գործել նաև սեփական զինված ուժերը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ու ենթակառուցվածքային հիմնախնդիրների կարգավորման համար մենք պարտավոր ենք համագործակցության որոշակի եզրեր գտնել բոլոր կողմերի հետ՝ միաժամանակ բացառելով ուղղահայաց որևէ հարաբերություն Ադրբեջանի հետ: Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին: