ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։
Տարածքային կենտրոնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմի հետ։
Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Թամարա Գուրգենյանն այցի ընթացքում տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։
Անդրադարձ է եղել կատարվելիք աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։