Հյուսիսային Հնդկական օվկիանոսում երեքշաբթի մեկնարկելու է Իրան-Ռուսաստան 2021 ծովային անվտանգության համատեղ զորավարժությունը: Զորավարժությունն անցկացվելու է Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է
Pars Today-ը:
Զորավարժությանը, բացի Իրանի բանակի և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումներից, ներգրավված կլինի նաև ՌԴ ռազմածովային ուժերի լողացող միջոցների ստորաբաժանումը, ներառյալ՝ Ստոկա նավակործանը, Կալա լոգիստիկական նավը և մեկ ուղղաթիռ:
«Իրան-Ռուսաստան ծովային անվտանգության գոտի 2021» համակցված զորավարժությունների անցկացման նպատակն է տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը և Ռուսաստանի ու Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնումը: Զորավարժությունների մյուս նպատակներն են` միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդումը, ծովահենության դեմ պայքարը և ծովային փրկարարության ոլորտում տեղեկատվության փոխանակումն ու գործառնական և մարտավարական փորձի փոխանակումը:
Զորավարժությունների ընթացքում իրականացվելու են տարբեր տակտիկական վարժություններ, ինչպիսիք են լողամիջոցը կրակից փրկելը, հարձակվող նավը բաց թողնելը, հատուկ նշանակետերի դեմ կրակ բացելը և այլ մարտավարական ու գործնական վարժանքներ:
Վերջին անգամ Հնդկական օվկիանոսում ՌԴ և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժություն անցկացվել է 2019 թ.: Այդ ժամանակ մասնակցել է նաև Չինաստանի զինուժը: