ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ փրկարարները 3 ջոկատով կշարունակեն որոնողական աշխատանքները Հադրութի շրջանում:
Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: