Թուրքական Aksoy սոցիոլոգիական ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի մոնիտոր» ամենամսյա սոցհարցման հունվարի արդյունքները: Ընկերությունը հարցվողների շրջանում համեմատական է անցկացրել Թուրքիայի նախագահ էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև՝ տեղեկացնում է ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ հարցման մասնակիցներն Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսը տվել են ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին: Առաջիկա ընտրություններում այս զույգի հնարավոր մրցակցության դեպքում հարցման մասնակիցների 48.5 %-ը նախընտրել է Յավաշին, 37.7 %-ը՝ Էրդողանին: 13.8 %-ը դեռ չի կողմնորոշվել:
Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի հնարավոր մրցակցության դեպքում պատկերն այսպիսին է եղել՝ Իմամօղլու - 44.1 %, Էրդողան - 37.7 %, որոշում չունեցողներ - 18.2 %: