Սերգեյ Ասատրյան (Lucky Carrot հարթակի համահիմնադիր) - Ամեն ամսվա սկզբում բոլոր աշխատակիցները կազմակերպությունից ստանում են վիրտուալ միավորներ՝ վիրտուալ գազարներ:
Lucky Carrot... Շնորհակալություն աշխատակիցներին՝ վիրտուալ գազարներով: Մոտիվացնող գազարը՝ «մտրակի և բլիթի»՝ խրախուսման և պատժման մեթոդից է: Հարթակը գործատուին առաջարկում է մտրակի փոխարեն առաջարկել միայն աշխարհին հայտնի բլիթը՝ անգլերենում՝ գազարը, այսինքն՝ միայն դրականը:
Կուտակած գազարները կարելի է «ծախսել» նշված առցանց վճարումներով: Համակարգը թույլ է տալիս կոլեգաներին իրար շնորհակալություն ասել՝ ուղարկելով ընկերության կողմից նախօրոք ստացած վիրտուալ գազարները։ Պարտադիր պետք է նշել՝ ո՛ր հատկանիշի համար եք շնորհակալ:
Թիմում վստահեցնում են՝ ուսումնասիրել են նաև առաջատար հետազոտական և խորհրդատվական ընկերություններից «Գելլափի» վերջին տարիների հետազոտությունը: Երբ կոլեգաները բարձրաձայնում են՝ ով ի՛նչ լավ հատկանիշներ ունի, աշխատանքային միջավայրը փոխվում է:
Սերգեյ Ասատրյան (Lucky Carrot հարթակի համահիմնադիր) - Ներգրավվածությունը 20 տոկոսով երբ աճում է, ընդհանուր կազմակերպության արդյունավետությունն աճում է 7 տոկոսով, շահութաբերությունը՝ մոտ 4 տոկոսով:
Lucky Carrot-ի «շնորհակալության նուրբ արվեստը» հատկապես համավարակի օրերին հետաքրքրեց դրսի ընկերություններին, նաև աշխարհի նորարարությունների «Փրոդաքթ հանթ» տեխնոհարթակին: Որակյալ ու արդյունավետ արտադրա՞նք է, որոշում է հատուկ ալգորիթմը, որն օրվա լավագույն արտադրանք համարեց մոտիվացնող գազարների հայկական տարբերակը:
Կոլեգաներին երջանիկ տեսնելու համար Lucky Carrot-ից Հայաստանում օգտվում է 35, իսկ Միացյալ Նահանգներում՝ 5 ընկերություն: