Նախօրեին 15 հայ ուխտավոր այցելել են Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքի վանական համալիր՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք: Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանական համալիրի անմիջական հարևանությամբ:
«Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- նշված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: