Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով՝ Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են ՀՀ-ում. այսօր հրավիրված քննարկման ընթացքում ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
«Մեր հաշվարկներով՝ այս պահին Արցախում է բնակվում 105-110 հազար արցախցի, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 35-40 հազար արցախցի, որոնց ճնշող մեծամասնությունը տեղահանված անձինք են: Նրանց մի մասը` գուցե 10 հազարից ոչ ավելին, անօթևան չմնացած անձինք են, որոնք իրենց անհատական որոշումն են կայացրել, որ չեն վերադառնում տուն»,- ասել է Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ պետության համար առաջնայինը արցախցիների վերադարձը խրախուսելն է: