Հանրապետության տարածքում փետրվարի 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-ից՝ ամենուրեք ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, փետրվարի 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կնվազի 15-17 աստիճանով։
Երևանում փետրվարի 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկն սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ին՝ ձյուն:
Մանրամասները՝ տեսանյութում: