Հետպատերազմական իրավիճակում առավել հրամայական է Սահմանադրության փոփոխությունը, կարծում է մեկ տարի առաջ ձևավորված Սահմանադրական փոփոխության հանձնաժողովի անդամների մի մասը, մյուսները՝ հակառակը, պնդում են, որ հիմա դրա ժամանակը չէ:
2020-ի հունիսին հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երրորդ հանրապետության պատմության մեջ քաղաքացին երբեք իրենը չի համարել Սահմանադրությունը, ու այս խնդրի լուծումը համարեց գլխավորը: Այդ ժամանակ ակնկալվում էր մինչև 2020 թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչև 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ:
Պատերազմը, սակայն, փոխեց պլանները: Հանձնաժողովն այսօր հայտնվել է փակուղում: Անուշ Մուրադյանի ռեպորտաժը: