Կառավարությունը փորձում է բարձրացնել կրթության որակը՝ այդ թվում նոր չափորոշիչների ներդրմամբ: Կարևոր փոփոխություններից մեկը մինչև հինգերորդ դասարանի աշակերտներին թվանշան չնշանակելն է, վերացվում է նույն դասարանում երեխային թողնելու մեթոդը:
Արդեն այս ուսումնական տարվա մեկնարկին ծրագիրը կգործարկվի Տավուշում: Հաջողելու դեպքում՝ ամբողջ երկրում: Դպրոցը փորձելու է տեղեկացված, լայն մտահորիզոնով ու հասուն կյանքին ավելի պատրաստ մարդ կրթել:
-Հանրակրթական նոր չափորոշիչների հիմնական կետերը ու վիճահարույց դրույթները Քրիստինե Ոսկանյանի ռեպորտաժում: