«Տեղական արտադրողին խթանելով կարող ենք հզորացնել պետությունը»,- ասում է «Մագմա Պլյուս» ընկերության տնօրեն Խաչիկ Մանուկյանը:
Խնամքի ու մաքրող միջոցներ արտադրող ընկերությունը դեռ 2018-ից է հրաժարվել թուրքական հումքից։ Լայն սպառմանը զուգահեռ պատրաստվում են 3 նոր ապրանքատեսակ հասցնել սպառողին։
Ընկերության տնօրենը նշում է, որ ապրանքները վաճառվում են Հայաստանում և Արցախում, իսկ այսուհետև դրանք կարտահանվեն նաև ԵԱՏՄ երկրներ, բանակցություններն ընթանում են: