Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի ականանետային անձնակազմերը, մարտական վարժանքների շրջանակում, «Մարդակերտ» զորավարժարանում կրակային պատրաստության առաջադրանքներ են կատարել, հայտնում են
ՌԴ ՊՆ-ից:
Ռուս զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական դիրքի բերելու հմտությունները: Բացի այդ, կատարելագործել են կրակի ընթացքում հաշվարկների արագությունը և նշանառությունը՝ նպատակային թիրախը խոցելու առումով:
Վերջին փուլում զինծառայողները կրակային պրակտիկ վարժություններ են կատարել դիտարկվող և չդիտարկվող թիրախների ուղղությամբ կրակային փակ դիրքերից:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության մեջ ներգրավվել է ռուս խաղաղապահ զորախմբի շուրջ 50 զինծառայող: