Ոչ միայն կրթությունը, այլև գիտությունը գրավիչ դարձնելու համար փող է պետք: Ոլորտի ֆինանսավորումն այս տարի 13 մլրդ դրամ է: Ու թեև, օրինակ, ռազմարդյունաբերության ոլորտի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորումը վերջին երկու տարում 2.5 անգամ աճել է, ընդհանուր պատկերը մտահոգիչ է: Հայաստանում գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների 40 տոկոսը թոշակառու է։ Դա նշանակում է, որ պետական հովանու ներքո գիտությամբ զբաղվելը հրապուրիչ չէ երիտասարդների համար: Նրանք նախընտրում են մասնավոր ընկերությունները:
Մեր երկրում տարիներով գիտությանը հատկացվել է ՀՆԱ-ի մոտ 0.25 տոկոսը՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Գիտնականները հիմա առաջարկում են ֆինանսավորումը հասցնել 4 տոկոսի, նոր ակնկալել դրական փոփոխություններ:
Ինչպես մոտիվացնել գիտնականներին ու խթանել գիտության զարգացումը, պարզել է Լիլիթ Հարությունյանը: