Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով Հայաստանի տարբեր համայնքներում վերակառուցվում է 46 դպրոց։ Ավելի լավ պայմաններում կրթություն ստանալու հնարավորություն կստանա մոտ 20 հազար աշակերտ:
107 մլն դոլար արժողությամբ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ նշված է Կառավարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում: