Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տարածած վիճակագրության համաձայն՝ 2021 թ. հունվարին Վրաստան է այցելել մոտ 33765 միջազգային այցելու, ինչը 2020 թ․ հունվարի համեմատ 93.6%-ով պակաս է:
Հատկանշական է, որ հունվարին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը՝ 14500 այցելու, ժամանել է Թուրքիայից: Թուրքիային հաջորդում է Հայաստանը՝ 3875 այցելու, Ադրբեջանը՝ 3138 այցելու, և Ռուսաստանը, որտեղից մեկ ամսում ժամանել է 1916 մարդ:
Բացի այդ, հունվարին այցելուների մեծ մասը մուտք է գործել Կարմիր կամուրջ, Սարփի և Կազբեգի անցակետերից: Այցելուների 90%-ը տղամարդիկ են: