Հնդկաստանի հրավառության նյութեր արտադրող գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 19 մարդ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Սա վերջին տարիներին արձանագրված ամենաողբերգական նման դեպքն է: Ամենայն հավանականությամբ, զոհերի թիվը կավելանա:
Ողբերգական դեպքի հետևանքով տուժել է 34 մարդ, որոնցից մի քանիսը խոր այրվածքներ են ստացել: Պայթյունի պահին գործարանում եղել է 74 աշխատակից:
Գործարանն աշխատում էր անօրինական հիմունքներով: Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: