Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ ունի:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` Բաբայանն առաջիկայում պաշտոնապես կդառնա «Ռիգայի» ֆուտբոլիստ`ստորագրելով ակումբի հետ պայմանագիրը: Փետրվարի 2-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան ԷդգարԲաբայանը հեռացել է դանիական «Հոբրո» ակումբից:
Բաբայանն անձամբ է վճարել իր հրաժարագինը և խզել գործող պայմանագիրը: Հայ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Հոբրո»-ի կազմում մասնակցել է 10 հանդիման, դարձել 5 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում:
Բաբայանը «Հոբրո»-ին միացել էր 2017 թվականին: