Առկա է հետցնցումային ակտիվություն, վիճակը վերահսկվում է, առայժմ ցանկալի է գտնվել բաց տարածքներում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 15:29-ին՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: