Միացյալ Նահանգները չի բացառում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը «մարդու իրավունքների խախտման» համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք ուշիուշով հետևում ենք մարդու իրավունքների խախտումներին, որի մասին ես հայտարարել եմ: Դուք ավելի շատ լուրեր կլսեք Մոսկվայի խախտումներին համապատասխան արձագանքի մասին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Ռուսաստանը հերքում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները: