Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
Այսօր այցելել եմ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին:
Շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար: Շուտով կմեկնարկեն նմանատիպ ևս մի քանի խոշորամասշտաբ բնակարանաշինական ծրագրեր»: