Փետրվարի 12-ին՝ ժամը 08։30-ին, Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջ են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ՝ հայտնում են ԱԻՆ-ից:
Պարզվել է, որ հրդեհն ընդգրկում է մոտ 55 հա տարածք․ 2․5 հա անտառածածկ հատվածում՝ խաշամ, և մոտ 52․5 հա անտառամերձ հատվածում՝ չոր խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից և Քարինջ գյուղի 15 բնակիչ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 17։15-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին՝ ժամը 16։35-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջին։