Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի՞, ինչպես որ ավտոբուսներինը, թարմացնել նաև տրոլեյբուսային պարկը: Հարցը Հայկ Մարությանին ուղղեց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:
«Իհարկե, ունենք մեծ ցանկություն, կա նաև ձևավորված նպատակ, սակայն 1 տրոլեյբուսն արժե 500 հազար եվրո, և այս պահին մենք չենք կարող իրականացնել այդ նպատակը: Էլեկտրական տրանսպորտը՝ տրոլեյբուսը, մետրոն, դեր ունի էներգետիկ անվտանգության առումով: Ցավում եմ, որ տրամվայներ արդեն չունենք»,- ասաց քաղաքապետը: