Տեխասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, որի ժամանակ միմյանց է բախվել հարյուրից ավելի մեքենա, զոհվել է 6 մարդ, մոտ 65 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ՝ հայտնում է Dallas Morning News-ի տեղական հրատարակությունը:
Շտապ օգնության ծառայության խոսնակի խոսքով՝ մի քանի մարդու վիճակը ծայրահեղ ծանր է: Ճանապարհը, որտեղ կատարվել է միջադեպը, արգելափակվել է երկու ուղղություններով:
Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը անձրևից հետո առաջացած մերկասառույցն է: