Վլադիմիր Պուտինը չի ծրագրում ելույթ ունենալ Մյունխենի համաժողովում՝ РИА Новости-ին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Առայժմ պարզ չէ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությունը:
Փետրվարի 19-20-ը Բավարիայի մայրաքաղաքում տեղի կունենա առցանց համաժողով, որին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին:
Մյունխենի արդեն ավանդական անվտանգության համաժողովում հավաքվում են աշխարհի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները` քննարկելու միջազգային ոլորտում արդիական խնդիրներ:
Համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Ինշինգերը ակնկալում է, որ բացի փետրվարին կայանալիք ավանդական ֆորումի առցանց միջոցառումից՝ այս տարվա վերջին նա կկարողանա կազմակերպել դեմ առ դեմ հանդիպում: Դրան խանգարում է համաճարակը: