Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 26 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 473 մարդ:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 17 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 11 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1358,3 հա տարածք, 425.8 կմ ճանապարհ, 1292բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 279 պայթյունավտանգ առարկա: