Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված՝ Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանի պղծման վերաբերյալ:
«Համացանցում հրապարակումներ են տարածվել, որ անհայտ անձինք պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված՝ Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը:
Դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուղական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվածի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: