Կիբեռանվտանգության և ֆիշինգի նախորդ տարվա դեպքերը ամփոփել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը:
Ըստ Գևորգ Հայրապետյանի՝ անցած տարի գործակալությունն ունեցել է մարդկանց անձնական տվյալների պաշտպանության խախտման մասին 80 վարչական վարույթ, սակայն նման դեպքերը չեն ավելացել՝ ի տարբերություն նախորդ տարիների: Ադրբեջանցի հաքերները ներկայացրել են, թե իբր հաջողված կիբեռհարձակումներ են արել, այնինչ ֆի-շինգի միջոցով խաբեությամբ գողացել են մարդկանց տվյալները, վստահեցրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը:
Գևորգ Հայրապետյան (ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ) - Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կիբեռհարձակումմները տեղի են ունեցել ոչ թե 2020-ին, այլ նախկինում, ինչ որ կերպ ձեռք բերված տվյալներ են, որոնք ադրբեջանցի հաքերները ներկայացնում են որպես նոր տվյալներ:
Երկրորդ՝ հաջողված կիբեռհարձակումները, որպես կանոն, համակարգում չեն երևում: