Գարնանն ընդառաջ Հայաստանի տարբեր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները մեկնարկել են: Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս պահին Տավուշի մարզի Գանձաքար համայնքի թաղամասային ճանապարհների համար անցկացվում է էներգախնայող լուսավորություն, Արմավիրի մարզի Գայ և Արևշատ համայնքներում կառուցվում են մանկապարտեզներ, Տանձուտ համայնքում ջրամատակարարման ցանց է անցկացվում»,- գրել է նախարարը: