Փետրվարի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խարատրյան համերգասրահում տեղի է ունենալու «Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին» նվիրված բարեգործական համերգ։ Տոմսերի վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
Համերգը կազմակերպվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ջանքերով։ Համերգի դիրիժոր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան։
Ծրագրում կհնչեն Եկմալյանի, Բաբաջանյանի, Կոմիտասի, Տիգրանյանի, Մոցարտի, Ռոսինիի, Դվորժակի ստեղծագործությունները:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ համերգասրահի ճեմասրահում տեղադրված է լինելու հանգանակության արկղ, որտեղ հանդիսատեսը ցանկության դեպքում կկարողանա կատարել նվիրաբերություն Հիմնադրամին։