ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով եղել են Արարատի և Արագածոտնի մարզերում գործող փակ արտադրական ձեռնարկություններում, հանրակրթական դպրոցներում, բժշկական կազմակերպություններում, առևտրի կենտրոններում և սպասարկման գրասենյակներում:
Վերոնշյալ հաստատություններում խախտումներ են արձանագրվել ախտահանման գործընթացում, գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են նաև իրազեկման թերթիկները։
Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են կրկնախախտման դեպքեր, դրանցից մեկով կայացվել է վարչական տույժի վերաբերյալ որոշում:
ԱԱՏՄ մասնագետները տվել են նաև մի շարք հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։
Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։