«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ համացանցում տարածված՝ Սյունիքին առնչվող փաստաթղթին:
«Լավ կլիներ, որ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն արձագանքեր, թե դա ինչ փաստաթուղթ է: Որևէ մեկը հարկ չի համարում պատկան մարմիններից արձագանքելու այս հանգամանքին: Թերևս, հերթական անգամ մենք պոստ ֆակտում տեղեկանում ենք այլևս ձեռք բերված պայմանավորվածության կամ ստորագրված փաստաթղթի մասին»,- նշեց պատգամավորը: