Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Վլադիկավկազ քաղաքի սուպերմարկետում տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, ըստ հաղորդումների՝ անվտանգության աշխատակից:
Պայթյունից միհարկանի շենքն ամբողջությամբ փլուզվել է: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պահին սուպերմարկետը փակ է եղել, և, ամենայն հավանականությամբ, շենքում մի քանի մարդ է եղել: